ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ եւ սպառնալիք չէ նրա համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը ստեղված չէ եւ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Այն Ռուսաստանի ռազմավարական զսպվածության համար սպառնալիք չի ներկայացնում»,-ասել է դաշինքի ներկայացուցիչը։
Այս կերպ նա մեկնաբանել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը չի կարող չարձագանքել այն սպառնալիքներին, որոնք գալիս են ՆԱՏՕ-ից։





























