Վատիկանն ու Պաղեստինը համաձայնություն են ստորագրել  այն  մասին, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Պաղեստինի տարածքում կարող է գործունեություն ծավալել։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռը։

Հաղորդվում է, որ ստորագրված փաստաթղթով սահմանվում են Պաղեստին պետության տարածքում եկեղեցու գործունեության հիմնական բնագավառները եւ հաստատվում է տարածաշրջանում իրավիճակի խաղաղ լուծման ցանկությունը, գրում է Gazeta-ն։

Համաձայնագիրը ստորագրել են Վատիկանի եւ Պաղեստինի արտգործնախարարները։