Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 25-ին, ժամը 20.25-ին, 1987 թ. ծնված Վասակ Ի.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք եւ 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
***
Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 25-ին, ժամը 18.15-ին, Արկադի Հ.-ն կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված որսորդական հրացանի խզակոթ` մեխանիզմով, որսորդական հրացանի երկփողանի փող, պայթուցիչի բռնկիչով նռնակ եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:



























