«Արարատբանկ» ԲԲԸ ակտիվները 2014թ. աճել են 10.5 տոկոսով եւ կազմել են 138 մլրդ 363 մլն դրամ։ Այս մասին ասված է բանկի ամենամյա ֆինանսական հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հունիսի 26-ին։

Ակտիվները աճ են գրանցել հիմնականում ոչ ֆինանսական հաճախորդներին (10.7 տոկոս), բանկային եւ այլ ֆինանսական կազմակերպություններին (65.9 տոկոս) տրամադրված վարկային պորտֆելների հաշվին։

Բանկը ակտիվների աճին զուգահեռ կրճատել է ռիսկայնությունը՝ մասնակիորեն ուղղելով միջոցները այլ բանկեր եւ ֆինանսական կազմակերպություններ։ Ընդհանուր ակտիվներում այդ միջոցների տեսակարար կշիռը աճել է 1.8 տոկոսային կետով եւ կազմել 5.3 տոկոս։

Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, (64,24%), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (25%) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը։