Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, որոնք հիմնական ուտեստի հետ միասին որպես խավարտ բանջարեղեն են պատրաստում, ընտանիքի անդամների կողմից ավելի հոգատար են ընկալվում: Ավելին, բանջարեղենային խավարտը շրջապատի մարդկանց մոտ տանտիրուհու խոհարարական ունակությունների մասին լավ տպավորություն է գործում:

Հետազոտությանը 500 կին է մասնակցել, որոնք իրենց ընտանիքի անդամների համար մսային ուտեստներ են պատրաստել, ասենք՝ ճուտ կամ սթեյք, բանջարեղենային խավարտով կամ առանց դրա: Ճաշերի համային որակների մասին հարցին ընտանիքի անդամները պատասխանել են, որ իրենց դուր է եկել բանջարեղենային խավարտով ուտեստը:

Ըստ Gazeta-ի, հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ կողմնակի անձիք, որոնց առաջարկել են կարդալ տանտիրուհու պատրաստած ուտեստների նկարագրությունը եւ բնութագրել կնոջը, բանջարեղենային խավարտ պատրաստող կանանց ավելի հոգատար են կոչել: