Վիճակախաղով 4.3 մլն ֆունտ սթեռլինգ (6.7 մլն դոլար) շահած բրիտանուհին առաջին հերթին հողաթափեր է գնել, որոնց մասին վաղուց էր երազում: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:

69-ամյա Ջեյն Լյուիսը հաղթել է UK Lotto վիճակախաղում, որին մասնակցում է դրա ստեղծումից ի վեր՝ 1991 թվականից:

Ըստ Lenta-ի, Լյուիսը տեղեկացրել է, որ հաջորդ ձեռքբերումը նոր տունն է լինելու: Կինը բացատրել է վերջին 11 տարիներին բնակարան է վարձում՝ մեկ ննջարանով եւ փոքրիկ խոհանոցով: Նա հույս է հայտնել, որ նոր տանը կկարողանա զբաղվել իր սիրած գործով՝ ուտեստներ եւ թխվածքներ պատրաստելով:

Ջեյն Լյուիսը նաեւ պատրաստվում է դրամի մի մասը ծախսել 40 տարի առաջ մահացած որդու շիրմաքարի համար:

Հաղթողը գոհունակություն է հայտնել, որ հիմա իր հինգ երեխաները, ինչպես նաեւ թոռները երբեք ստիպված չեն լինի անհանգստանալ դրամի համար: «Ինձ համար շատ կարեւոր է, որ կարող եմ ֆինանսապես ապահովել երեխաներիս»,- ընդգծել է Լյուիսը՝ հավելելով, որ հաղթանակի մեջ իր համար դա է ամենակարեւորը: