ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Պուշկովը հայտարարել է, որ Պետդուման չի պատրաստվում պատասխանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձեւին, որը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի որոշման կապակցությամբ Պետդուման որեւէ պատասխան փաստաթուղթ այս պահի դրությամբ չի ծրագրում, քանի որ այդ նստաշրջանը հաստատեց այդ կազմակերպության հետ մեր հարաբերությունների բացասական ստատուս-քվոն»,- հայտարարել է Պուշկովը:

Նախօրեին ԵԽԽՎ-ն Ռուսաստանին ագրեսոր-պետություն է ճանաչել, իսկ Ղրիմը՝ գրավյալ տարածք: Նշվում է, որ 55 անդամներից 7-ը Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու բանաձեւի դեմ է քվեարկել: