ԱՄՆ-ի ամբողջ տարածքում նույնասեռականների ամուսնությունն օրինականացնելու մասին հաղորդումից հետո #LoveWins հեշթեգը Twitter-ում առաջատարն է: Այդ հեշթեգով գրառումներ են կատարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Սպիտակ տունը:
Երկրի Գերագույն դատարանի որոշումը ողջունել են նաեւ մի շարք հայտնիներ:
«Հիասքանչ օր է ոչ միայն Ամերիկայի, այլեւ ամբողջ աշխարհի համար: #LoveWins»,- գրել է նկարիչ Բենքսին:
«Այնքան երջանիկ եմ: Ես արտասվում եմ: #LoveWins: Հպարտ եմ Ամերիկայով, երբեք չեմ մոռանա այս պատմական օրը»,- գրել է Քելլի Օսբորնը:
Ըստ Gazeta-ի, որոշումը սատարել են նաեւ դերասան Իեն ՄաքՔելենը, One Direction խմբից երգիչ Հարրի Սթայլզը, երաժիշտ Ռիքի Մարտինը եւ այլք:
Հինգշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է թույլատրել նույնասեռական ամուսնությունները: Մինչ այդ, այդպիսի միություններն օրինական էին 50 նահանգներից 35-ում:





























