ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հեղեղի սպառնալիքի պատճառով իրենց տները լքել են 88 մարդ։Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

«Այս պահին բացվել են ժամանակավոր տեղակայման կետեր, բայց տարհանվածներն այնտեղ չեն գտնվում։ Դեռեւս վտանգ չկա, եւ նրանք հանգիստ մտնում են իրենց տները՝ իրենց իրերի հետեւից»,- ասել են քաղաքապետարանից։

Նախօրեին քաղաքապետարանից զգուշացրել էին, որ Կուբան եւ Ուրոպ գետերի առափնյա հատվածներում բնակվող անձանց խորհուրդ է տրվում լքել իրենց տները։ Հորդառատ անձրեւներն իրենց գագաթնակետին կհասնեն հունիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 10։00-ից 20։00-ն ընկած հատվածում։