Գլենդելի բնակիչ Էրիկ Աղասյանը խոստովանել է, որ իր բիզնես գործընկեր Արտեմ Մարտիրոսյանը կրակել է իր վրա 4 անգամ: Միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ իր տան մոտ:

Դատարանում նախնական լսումների ժամանակ, հունիսիս 26-ին, Էրիկ Աղասյանը հայտարարել է, որ Արտեմ Մարտիրոսյանը, որն իր ընկերն է եղել, երեք հրազենային վնասվածք է պատճառել իրեն:

Հին ընկերները միասին բիզնեսով են զբաղվել, ռեստորան են բացել եւ ներդրում արել անշարժ գույքում, գրում է «Glendale News-Press»-ը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ Աղասյանը հայտարարել է, որ Մարտիրոսյանը իրեն 28 հազար դոլար է պարտք անշարժ գույքի վաճառքից, որոնք նրանք միասին էին ձեռք բերել:

Բացի այդ, Աղասյանին ասել են, որ այդ գումարները ներդրվել են այլ գույքի մեջ, եւ ինքը դրանք կստանա, երբ այդ գույքը վաճառվի:

Աղասյանը վիրավորվել է եւ շուրջ երկու շաբաթ անցկացրել հիվանդանոցում:

Մարտիրոսյանին ատրճանակով կանխամտածված սպանության փորձի, ինչպես նաեւ սպառնալիքների ու հրազենով հարձակման մեղադրանքներ են ներկայացվել: