ՌԴ Կեմերովոյի շրջանում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչությանը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է 3 մարդ։

«Ենթադրաբար ուղղաթիռը թռել է շատ ցածր, բախվել է ծառերին եւ վայր ընկել»,-ասված է հայտարարության մեջ։

Այս պահին պարզվում է ուղղաթիռում եղած մարդկանց քանակը։