Հնդկաստանը հետ է կանչել Նոր Զելանդիայում իր Գերագույն հանձնակատարին այն բանից հետո, երբ նրա կնոջը մեղադրել էին խոհանոցի աշխատողի վրա հարձակվելու մեջ։
Հնդկաստանի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Ռավի Թափարը իր աշխատանքը շարունակելու է Դելիում, իսկ ենթադրյալ հարձակման գործով հետաքննություն է ընթանալու, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նոր Զելանդիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Հնդկաստանի դիվանագիտական առաքելության խոհանոցի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ դիվանագետի կնոջ հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել դեռեւս մայիսին, սակայն նա ոստիկանություն չէր դիմել։
Դեսպանի կինը հերքում է մեղադրանքները։





























