Երեւանի քաղաքապետարանը երաշխավորել է «Սանիթեք» ընկերության անվտանգությունը՝ Բաղրամյան պողոտայում շարունակել իրականացնել աղբահանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: «Քաղաքապետարանը իր վրա է վերցրել «Սանիթեկ» ընկերության՝ Բաղրամյան պողոտայում աղբահանություն իրականացնելու անվտանգության պատասխանատվությունը»,-ասաց վարչության պետը:

Նշենք, որ օրեր շարունակ Բաղրաման պողոտայում հոսանքի դեմ իրականացվող ակցիաներից մեկի ժամանակ վնասել էին «Սանիթեքի» աղբահանության մեքենան, ինչի պատճառով ընկերությունը հրաժարվել էր այդտեղ իրականացնել աղբահանություն՝ վտանգ տեսնելով իր գույքի նկատմամբ: Այժմ փաստորեն Երեւանի քաղաքապետարանը երաշխավորել է «Սանիթեքին»՝ շարունակել իրականացնել աղբահանությունը Բաղրամյան պողոտայում:

Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ եղավ Բաղրամյան պողոտայում բիոզուգարաններ տեղադրելու մասին հնչեցրած առաջարկը: Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը չունի բիոզուգարաններ իր տրամադրության տակ, դրանք մասնավոր ընկերությունների են պատկանում, մեծ միջոցառումներին կազմակերպիչները իրենք են պայմանավորվում, վարձակալում ու տեղադրում դրանք: