Ջրասուզակները Թունիսի Սուսե առափնյա քաղաքում՝ ծովի հատակին,  հայտնաբերել են հյուրանոցի վրա հարձակում կազմակերպած ահաբեկիչներից մեկի հեռախոսը, գրում է Mosaique FM-ը։

Ականատեսներից մեկի խոսքով՝ ահաբեկիչը հեռախոսը նետել էր ծովը նախքան հրաձգությունը սկսելը։

Այս պահին  հեռախոսը զննում են փորձագետները, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ինքնաձիգներով զինված ահաբեկիչները մոտորանավակներով մոտեցել էին Թունիսի Սուն քաղաքի Imperial առափնյա հյուրանոցին եւ կրակ արձակել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Միջադեպի  հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Եվս 40 մարդ հիվանդանոցում է։