Աշխարհում գոյություն չունեն մարդիկ, որոնց հոդերը կարող են ճկվել երկու կողմով, ինչպես թվում էր առաջ։ Հետազոտությունների արդյունքները պարզել են, որ որոշ մարդկանց ջլերը բնությունից օժտված են առավել շատ շարժունակությամբ։ Դա պայմանավորված է հոդերի հիպերշարժունակությամբ եւ այդտեղ անոմալիա չկա։
Ապացուցված է, որ գերճկունությունը հնարավոր չէ ձեռք բերել մարզումների եւ մարմնամարզության վարժությունների միջոցով։ Գիտնականներն ասում են, որ հոդերի շարժունակության վրա ազդում է ոսկորի, ջլերի եւ կռճիկի ձեւը։





























