Հայաստանի տարածքում, հունիսի 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,

Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+27,

Արցախում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+32: