Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայում Մոսկվա-Մագադան չվերթից առաջ օդանավում ուղեւոր է վախճանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ռուսական իրավապահ մարմինների աղբյուրը:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 27-ի երեկոյան: 1946 թվականին ծնված տղամարդը՝ Կրասնոդարի երկրամասից, ինքնաթիռում վատ է զգացել: Տեղեկությունների համաձայն, մահվան պատճառ է դարձել սիրտ-անոթային սուր անբավարարությունը:
Տղամարդու մահվան պատճառով չվերթը 3 ժամ ուշացել է: Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները կատարվածի փաստով ստուգումներ են անցկացնում:





























