Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի վայրում ցուցարաների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմած պաստգամավորներն ու հայտնիները այսօր՝ հունիսի 28-ին, մինչեւ վերջ կմնան Բաղրամյան պողոտայում՝ ամեն կերպ  փորձելով կանխել բախումը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

ԲՀԿ կուսաակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում, որ բախումը կործանարար կլինի ամբողջ երկրի համար:

«Այստեղ եմ հնարավոր բախումները կանխելու համար: Եթե անգամ տեսնենք, որ հնարավոր չի խուսափել բախումից, միեւնույն է մինչեւ վերջ մնալու ենք, իրավիճակը շտկելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ կենդանի պատ կազմած պատգամավորները եւ հայտնիները ցուցարներիներին հորդորեցին հեռանալ կենդանի պատի տարածքից եւ իրենք վերականգնեցին պատը:

Կենդանի պատին միացել են նաեւ  լրագրողները եւ հասարակ քաղաքացիները:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ավելի վաղ կոչ էր արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել էր, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։

Նշենք, որ ցուցարարների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ մտադիր չէ հեռանալ այնտեղից։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում։