38-ամյա անհատ ձեռնարկատերը (անունը չենք նշում) ինքնասպանության փորձ է կատարել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջինս պարանոցի առաջնային եւ աջ դրսային մակերեսների կտրած վերքեր, կրծքավանդակի առաջնավերին մակերեսի կտրած ծակած վերքեր ձախից ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:
Պարզվել է, որ նա հունիսի 27-ին իրեն պատկանող ԱՁ-ի գունավոր մետաղների ընդունման կետում, որը գտնվում է Առինջում, խոհանոցային դանակով վնասել է իրեն՝ պատճառելով նշված վնասվածքները:
Ինքնասպանության փորձ կատարածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է փորձաքննություն, նյութերը ուղարկվել են Աբովյանի քննական բաժին:





























