Ուկրաինայի բնապահպանության նախարար Իգոր Շեւչենկոն ազատվել է պաշտոնից կաշառք վերցնելու մեջ մեղադրվելու պատճառով, հայտնում է «112 Ուկրաինան»։

Այս մասին համապատասխան որոշումը կայացրել է Գերագույն Ռադան։ Պաշտոնյային ազատելուն կողմ է քվեարկել 235 պատգամավոր։

Հաղորդվում է, որ Շեւչենկոյին ավելի վաղ մեղադրում էին խորհրդարանականներից մեկի օդանավով Նիցցայից Մոնակո ճանապարհորդելու  մեջ։ Բացի այդ, նա արձակուրդ էր գնացել Կիեւի մոտակա նավթաբազայում  բռնկված հրդեհի ժամանակ։