Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի քննադատությունից հետո հրաժարական է տվել Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերագույն Ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Իգոր կոնոնենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ ԻգորԿոնոնենկոն նաեւ հայտնել է, որ առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է գրել, սակայն կառավարությունը դեռ այն չի քննարկել:

Ավելի վաղ Սահակաշվիլին կոչ էր արել Կվիտաշվիլիին հրաժարական տալ: