Ամուսնու կողմից  ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը մնում է ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:

Նա նշեց, որ թեեւ դրական տեղաշարժ կա, բայց դեռ վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Առաջիկայում նոր վիրահատություն նախատեսված չէ, կինը գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառության տակ է,չի կարող խոսել, ընդամենը հասկացնում է: Կայուն ծանր վիճակում է նաեւ նորածնի վիճակը, նա գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են:

Կնոջը հրազենային վնասվածք հասցրած եւ իրեն սպանած տղամարդը հեղինակություն էր