Իսրայելցի զինծառայողը գնդակահարել է պողեստինցի դեռահասին, որը քար է նետել իր մեքենայի ուղղությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, Հորդանան գետի արեւմտյան ափին: Մի քանի պաղեստինցիներ սկսել են քարեր նետել անցակետին մոտեցող իսրայելցի զինծառայողների մեքենայի ուղղությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հաարեց» թերթի տվյալներով, քարերը վնասել են ամենագնացի դիմապակին, որից հետո խմբի հրամանատարը դուրս է եկել մեքենայից եւ կրակ բացել քար նետող դեռահասների վրա: Նրանցից մեկն ստացած վնասվածքներից մահացել է:

Իսրայելական մամուլը չի հստակեցնում զինծառայողի անունն ու կոչումը, միայն նշում է, որ խոսքը բարձրաստիճան սպայի մասին է: