Հուլիսի 3-ին, ժամը 19:45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Երեւանի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:

Դոբրովոլսկին հայտարարել է, թե հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, իսկ կռփազենքը փողոցում է գտել:

Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: