Գերագույն Ռադան ուզում է արգելել Ռուսաստանի Դաշնության փոխարեն Ռուսաստան եզրը կիրառելը։ Այս մասին համապատասխան փաստաթուղթը դրվել է Ռադայի քննարկմանը, գրում է «Պրեսսա Ուկրաինի»-ն։

Օրինագծի հեղինակն է Օքսանա Կորչինսկայան։

Փաստաթուղթը կոչվում է «Ուկրաինայի պատմական տարածքների անվանումը եւ դրանից առաջացած բառերը Ռուսաստանի Դաշնության հոմանիշի կարգավիճակով օգտագործելն արգելող նախագիծ»։ Այս պահին փաստաթղթի տեքստը ոչ մի տեղ հրապարակված չէ։