Այսօր` օգոստոսի 11-ին, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում Եվրոպայի առաջնության ընտրական նախավերջին հանդիպումն անցկացրեց Վրաստանի թիմի հետ: Հետաքրքիր ու դիտարժան խաղում գրանցվեց հինգ գոլ: 36-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Ժանո Անանիձեն:

49-րդ րոպեին Մատե Վացաձեն կրկնապատկեց հաշիվը: 76-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք ստացավ արդեն Հայաստանի հավաքականը.  Հենրիխ Մխիթարյանը չվրիպեց: Սակայն ընդամենը երեք րոպե անց Վրաստանի հավաքականը հաշիվը դարձրեց 3:1: Նիկա Կվեկվեսկիրին գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: 86-րդ րոպեին Վալտեր Պողոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հավասարեցնել հաշիվը մեր թիմը չկարողացավ եւ Վրաստանի հավաքականը, որն այս խաղից առաջ մրցաշարային աղյուսակում հետ էր Հայաստանից, բարձրացավ երրորդ տեղ:

  2-րդ խումբ Խ Հ Ո Պ Մ
1 Շվեյցարիա 9 5 2 2 17
2 Թուրքիա 8 4 1 3 13
3 Վրաստան 8 3 3 2 12
4 Էստոնիա 10 3 3 4 12
5 Հայաստան 9 3 1 5 10
6 Իռլանդիա 8 1 4 3 7