Հելսինկիում տնային բույսերի համար անվճար ամառային «հյուրանոց» են բացել, որտեղ արձակուրդի մեկնողները կարող են թողնել իրենց բույսերը:

Ըստ Yle.fi-ի, «հյուրանոցը» տեղակայված է տեղի երկու ծերանոցներում՝ Kinaporin palvelukeskus-ում եւ Kampin palvelukeskus-ում: Բույսերն այս հաստատություններում թողնելու միակ պայմանը դրանց հետեւելու կանոններին ծանոթացնելն է:

Ըստ Gazeta-ի, գաղափարն առաջին անգամ իրականացրել են 2014 թվականին, բայց այդ ժամանակ բույսերին հարեւաններն են հետեւել: «Մտածեցինք, որ ծերանոցները հրաշալի վայր են: Մարդիկ, որոնք իրենց բույսերով գալիս են ծերանոց, երբեք նման հաստատություններում չեն եղել»,- ասել է Աալտոյի համալսարանի հետազոտող, չինացի փորձագետ Յիյինգ Վուն:

Նրա խոսքով, նախագծի նպատակն է, որպեսզի ինտերնատներում տարբեր հասարակություն լինի: «Ցանկանում ենք միավորել մարդկանց»,- հավելել է Վուն: