Գիտնականները պարզել են, որ 125 հազար տարի առաջ, երբ օդի ջերմաստիճանը նույնն էր, ինչ հիմա, ծովի մակարդակը ներկայից 6 մետրով ավելի էր: Դա նշանակում է, որ մոտ ապագայում սառցե վահանների վիճակը կարող է հասնել անցյալի ցուցանիշներին, ինչի հետեւանքով ծովի մակարդակը կրկին կհասնի նախկին շեմին:
Հետազոտողները պարզել են, որ անցյալում Երկրի վրա օդի ջերմաստիճանն արդեն հասել է ներկա մակարդակի: Բայց այդ ժամանակ՝ 125 հազար տարի առաջ, ծովի մակարդակը ներկայից 6 մետր ավելի է եղել: Դա նշանակում է, որ այսօր մոլորակի սառցե վահանների վիճակն «ապասինքրոնացվել» է օդի ջերմաստիճանի հետ:
Ըստ Gazeta-ի, աշխատանքի հեղինակները կարծում են, որ եթե ժամանակի ընթացքում ջերմացումը շարունակվի, սառույցը կսկսի ավելի արագ հալչել, իսկ ծովի մակարդակը կբարձրանա՝ հասնելով 125 հազար տարի առաջվա մակարդակի:





























