ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչության թիվը շուրջ 5 մլրդ մարդ է եղել: Այդ օրը պայմանականորեն անվանվել է Հինգ միլիարդի օր (Five Billion Day):
Երկու տարի անց՝ 1989 թվականին, ՄԱԿ-ը միջազգային տոն է հիմնել՝ Ազգաբնակչության համաշխարհային օր (World Population Day), որն ամեն տարի նշվում է հուլիսի 11-ին:
Ըստ Calend-ի, ՄԱԿ-ը կանխատեսում է, որ 2050 թվականին Երկրի վրա 7.9-ից մինչեւ 10.9 մլրդ մարդ կբնակվի, իսկ, ավելի հավանական է, 9.3 մլրդ: Դա որոշակիորեն կախված է ընտանիքի պլանավորման ծրագրերի արդյունավետությունից:





























