Նեպալի Հոկսե բնակավայրը «երիկամների գյուղ» են կոչում: Գյուղ բնակիչների մեծ մասը վաճառել է այդ ներքին օրգանը՝ տուն գնելու համար: Բանն այն է, որ գարնանը փոքրիկ բնակավայրը գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժի հետեւանքով, եւ Հոկսեի բնակիչներն անօթեւան են դարձել:

Տարերային աղետի արդյունքում, ըստ Daily Mail-ի, բնակիչները ստիպված են եղել ժամանակավոր ապաստան գտնել տախտակներից եւ մոմլաթից պատրաստված խրճիթներում: Ընդ որում, Հոկսեի նախկին բնակիչների մեծ մասը տուն է գնել երիկամի վաճառքի արդյունքում ստացված գումարով:

Լրագրողները պարզել են, որ դա նորմալ երեւույթ է Նեպալի անապահով բազմաթիվ բնակիչների համար:

Ըստ Vesti-ի, մարդու օրգանների վաճառքով զբաղվողները շարունակում են ժամանել Հոկսե եւ Նեպալի փոքրիկ այլ գյուղեր՝ բնակիչներին առաջարկելով գումար վաստակել: Բրիտանական լրագրողների փոխանցմամբ, տեղական իշխանությունները դրան ուշադրություն չեն դարձնում: