Ադրբեջանի մայրաքաղաքը մորեխների հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Գյուղատնտեսության նախարարությանը:
Բաքվի մերձակա գյուղերն ու Ապշերոնի շրջանի ամառանոցները մորեխների հարձակման են ենթարկվել, որոնք առավել ակտիվացել են վերջին երկու օրերին:
Նախարարությունն ահազանգ է ստացել, ներկայում ուսումնասիրվում է խնդիրը: Անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում մորեխները կարող են լուրջ վնաս հասցնել ցանքատարածություններին:




























