Հունական բանկերն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում են փակ մնալ՝ սպասելով ֆինանսների նախարարության որոշմանը, որը ուրբաթ օրը երկարաձգել էր, այսպես կոչված, բանկային արձակուրդները:
«Ֆիննախի որոշումը դեռ չկա, որովհետեւ դա հիմա կախված է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից լրացուցիչ լիկվիդայնության տրամադրումից, իսկ ԵԿԲ-ն ազդակի է սպասում եվրոգոտու առաջնորդներից, որոնք այսօր առավոտյան պայմանավորվել են Հունաստանի հետ, որ վերջինիս խորհրդարանը պետք է կառուցվածքային բարեփոխումներին առնչվող օրենքներ ընդունի: Դրա համար էլ մեր եւ մյուս բանկերը փակ են մնում»,-ՏԱՍՍ-ին հայտնել է Հունաստանի պետության կողմից վերահսկվող National Bank-ի մենեջերը:
Մենեջերի խոսքով, բանկոմատներում փող կա, իսկ գումար հանելու սահմանափակումը նույնն է՝ օրական 60 եվրո յուրաքանչյուր անձի համար:
«Եթե բանկերը բացվեն, ապա խոսքը կարող է լինել միայն քարտերով գումար հանելու սահմանափակումները պահպանելու կամ ավելացնելու, նաեւ վճարւմներ կատարելու հնարավորության մասին: Փաստացի վճարումներ կատարելու անհնարինությունը դադարեցրել է տնտեսական գործունեությունը երկրի ներսում»,-հավելել է բանկի աշխատակիցը:




























