Թբիլիսիում բազմահարկ շենքում գազի պայթյունի հետեւանքով մահացել է 5, տուժել՝ 8 մարդ: Այս մասին դեպքի վայրում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Նախնական տեղեկատվությամբ, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:

Պայթյունի ալիքից փլվել են մի քանի հարեւան բնակարանների պատերը, ինչպես նաեւ կոտրվել են ապակիները: