Հայաստանի տարածքում, հուլիսի 16-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 16-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Տավուշում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Արցախում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+29:




























