2015 թվականի սկզբից Հայաստանում 73 հազար տոննա կարտոֆիլ է աճեցվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ հավելելով, որ կարտոֆիլի ցանքատարածքներն ավելացել են 970 հեկտարով:
Նա ընդգծել է, որ դեռեւս ընթանում է Արարատյան դաշտում մատղաշ կարտոֆիլի բերքահավաքը: Միաժամանակ գյուղացիները հավաքում եւ այն շուկա են հասցնում աստիճանաբար, որպեսզի մինչեւ աշուն, երբ կսկսվի բերքահավաքն ավանդական կարտոֆիլ արտադրող տարածաշրջաններում (Գեղարքունիքում եւ Շիրակում), շուկայուն կարտոֆիլի պակաս չլինի:
Նշենք, որ կարտոֆիլի հիմնական բերքը լինում է աշնանը: Դա հաշվի առնելով, Հայաստանում տարեկան աճեցվում է 650-700 հազար տոննա կարտոֆիլ (2013-ին՝ 657 հազար տոննա, 2014-ին՝ 733 հազար տոննա):





























