Հանրապետական կուսակցությունն այսօր՝ հուլիսի 16-ին, խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ նիստին, ամենայն հավանականությամբ, կքննարկեն սահմանադրության երեկ հրապարակված նախագիծը:
Հարցին, թե հնարավոր է խորհրդի նիստից հետո գործադիր մարմնի նիստ էլ հրավիրվի, Ռուբեն Թադեւոսյանը դա քիչ հավանական համարեց:





























