Արզնի գյուղերի տներից մեկի այգում հայտնաբերվել է 72-ամյա տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկություններով՝  տղամարդը Ռ. Ավագյանն է, ով ապրում է Երեւանում՝ Կոմիտաս պողոտայի շենքերից մեկում:

Հուլիսի 15-ին ժամը 14.00-ի սահմաններում, ամառանոցից հայտնաբերվել է նրա դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: