Հայաստանում օդերեւութաբանական տվյալները վճարովի են: Այդ դրույթը կառավարությունն օրերնսդրորեն հստակեցրել է  այսօր՝ հուլիսի 16-ին կայացած իր նիստում:

Կառավարության համապատասխան որոշմանը կից գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ այնպիսի ծառայությունները, ինչպիսին է քաղաքացիական ավիացիայի օդերեւութաբանական սպասարկումը, Հայաստանում իրականացնում է «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոնը»: Հենց այդ միջոցներն էլ հանդիսանում են ձեռնարկության հիմնական ֆինանսական աղբյուրները:

Այդուհանդերձ, ծառայությունների վճարովի բնույթը բավարար հստակությամբ գրված չէ, ինչը հնարավորություն է տվել ավիաընկերություններին խուսափել վճարումներ կատարելուց:

«Նման տեղեկատվության տրամադրումը վճարովի է եւ կարգավորվում է պայմանագրային հիմունքներով»,-ասված է կառավարության որոշման մեջ: