«Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» կլուծարվի: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հուլիսի 16-ին կայացած իր նիստում:

Կառավարության նիստի ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ընկերության փակումը պայմանավորված է նրանով, որ ուրանի հանքավայրերի որոնումը, որով զբաղվում էր ընկերությունը, ի հայտ չի բերել ուրանի անհրաժեշտ պաշարներ:

«Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն ստեղծվել է 2008 թվականին եւ կատարել է իր լիցենզիայով նախատեսված բոլոր աշխատանքները, իսկ ռուսական կողմը՝ իր ֆինանսական պարտավորությունները»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը այդ ընկերության 50 տոկոսի սեփականատերն էր, իսկ ռուսական մասի սեփականատերը «Ատոմպրեդմետզոլոտո» ընկերությունն էր:

Ընդհանուր առմամբ, ուրանի հանքերի որոնման համար ծախսվել է 3 մլն դոլար: