Իսրայելի ՌՕՈւ-ն, ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման, հուլիսի 16-ին օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Լերները։

«Հրթիռը պայթել էր Աշքելոն քաղաքի արվարձաններում։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Գազայի սեկտորի ենթակառուցվածքներին»,- ասել է Լերները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գազայի  հատվածից իրականացվող հրթիռակոծման դադարեցումը 2014թ. հուլիս-օգոստոսին Protective Edge սեկտորում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության  նպատակն էր։ Գործողության 50 օրերի ընթացքում սպանվել էր 2 հազար պաղեստինցի։ Իսրայելի բանակը կորցրել էր 66 զինծառայող, ինչը 2006թ. գործողություններից  վեր ամենամեծ թիվն է։