Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորականի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ զինվորականին արդեն առաջիկա օրերին դուրս կգրվի: Նրա վիճակը լավ է, կարողանում է քայլել, իսկ ծառայության կկարողանա վերադառնալ հավանաբար կես տարուց:

Հիշեցնենք, որ ամուսինները այրվածքներ էին ստացել տանը, Ariston գազի կաթսայից եռման ջուրը թափվել էր նրանց վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններին տեղափոխել էին Երեւան: Կնոջ վիճակը լավ է: