«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 16-ին, դատապարտյալn ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Իսկ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ դատապարտյալ Ս. Գ.-ն  ինքնավնասում է կատարել, մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ ձեռքի նախաբազկի շրջանում քերծվածքներ է հասցրել: Նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, գտնվում է բժիշկների, հոգեբույժների հսկողության ներքո:

Իսկ թե ինչն էր նման քայլի դիմելու պատճառը, դատապարտյալը որեւէ բան չի հայտնել: