Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքից անցյալ մեկ օրվա ընթացքում ավելի քան 1.5 հազար ընտանիք է տարհանվել։ Նշենք, որ Անբար նահանգում, որ տեղ գտնվում է քաղաքը, կառավարական զորքերը հարձակողական գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Իրաքի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ Ազ Զամիլին հայտնել է, որ բանակը 1.5 հազար ընտանիքների տարհանման համար հատուկ միջանցք է ստեղծել։ Քաղաքից հեռացող մարդկանց մեծ մասը ուղեւորվում է Բաղդադ, գրում է ՏԱՍՍ-ը։