Հայաստանի արդարադատության փոխնախարարի համար Հովհաննես Մանուկյանի հրաժարականը անսպասելի էր։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։

Անդրադառնալով նախարարի հրաժարականի պատճառներին՝ Մկրտչյանը նշեց, որ ինքը դրանց մասին տեղյակ չէ։ Հարցին, թե ով կարող է նրան փոխարինող նշանակվել, Մկրտչյանը պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, ով կարող է ինչ-որ մեկին այդ պաշտոնում տեսնել»։ Դիտարկմանը, թե որքանով է օրինաչափ նախարարին հեռացնել պաշտոնից, երբ նա արձակուրդում է, Արսեն Մկրտչյանը հիշեցրեց. «Նա ինքն է հրաժարական տվել»։

Նշենք, որ Մանուկյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2014թ. ապրիլի 30-ին։