Հնդկաստանի վարչապետ նարենդրա Մոդին, այսօր՝ հուլիսի 16-ին, հավանություն է տվել գյուղատնտեսության ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը: Այս մասին հաղորդում է «Yahoo! Finance»-ը:

Համաձայնագիրը պետք է նպաստի երկու երկրների միջեւ գյուղատնտեսական ոլորտում լավագույն պրակտիկայի փոխանակմանը: Համաձայնագրով համատեղ ձեռնարկությունների շրջանակներում կընդունվեն կարճաժամկետ եւ միջինժամկետ ծրագրեր:

Բացի այդ, համաձայնագիրը համատեղ աշխատանքային խմբի համար հիմք կդառնա, որը պատասխանատու կլինի երկամյա աշխատանքային պլանների մշակման համար:

Համատեղ աշխատանքային խումբը պետք է որոշի համագործակցության ուղղություններն ու ձեւերը եւ համակարգի այդ ծրագրերի իրականացումը: