Հայաստանի ՀՆԱ-ն 2015թ. կարող է աճել 2 տոկոսով։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողներին հայտնել է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը։
Նրա կարծիքով՝ այդ ցուցանիշին կարելի է հասնել ագրարային ոլորտում բարենպաստ դինամիկա ունենալու եւ Կառավարության կողմից լուրջ սխալների բացակայության դեպքում։ «Ամեն դեպքում հստակ կանխատեսումներ անելը դժվար է։ Այդ պատճառով էլ դրանք այդքան տարբեր են։ Այսպես՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 1.5 տոկոսանոց անկում է կանխատեսում, Համաշխարհային բանկը՝ զրոյական աճ, Զարգացման եվրասիական բանկը՝ 1 տոկոսանոց աճ, Զարգացման ասիական բանկը՝ 1.6 տոկոսանոց աճ։ Կառավարությունը 1-2 տոկոս աճ է սպասում, ԿԲ-ն՝ 2 տոկոս։ Կարծում եմ, 2 տոկոսանոց աճը իրատեսական է»,- ասել է տնտեսագետը։




























