Սահմանային իրադրությունը վերահսկելի է, կրակոցների թիվը բավականին նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Զինված ուժերի բոլոր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակաների հետ ամեն ինչ անում են, որ իրադրությունը չլարվի եւ պահպանվի հրադադարի ռեժիմը»,- ասաց նա:

Պնախարարի խոսքով՝ Զինված ուժերի աշխատակազմի խելացի գործողությունների շնորհիվ այսօր ծառայությունն ավելի անվտանգ է դարձել եւ ավելի խելացի կերպով է իրականացվում:

«Շփման գծում մեր տղաները հաստատակամ են: Մերթ ընդ մերթ կրակոցներ են լինում: Սակայն եթե դրանք նշանացուցված են, համարժեք պատասխան են ստանում, հակառակ պարագայում՝ ոչ»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 15-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: