«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով մահացել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայթյունը ինքնաշեն պայթուցիկ սարքով իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադի Բանի Սաադ արվարձանային քաղաքի մարդաշատ շուկայում, հուլիսի 17-ին: Այդ օրը մարդիկ տոնում էին մահմեդականների համար սուրբ ամսի՝ Ռամադանի, ավարտը, հաղորդում է Lenta-ն:
Ոստիկանության փոխանցմամբ, պայթյունի ուժն այնքան մեծ է եղել, որ մարդկանց մի մասի մարմինները նետել է հարեւան շենքերի տանիքներին: «Մարդիկ բանջարեղենի ակղերն են օգտագործել մանուկների մարմինների մնացորդները հավաքելու համար»,-դեպքի վայրում պատմել է ոստիկանության սպա Ահմեդ ալ Թամիմին:
Զոհերի թիվը կարող է աճել:
«Իսլամական» պետությունը Twitter-ում իր ուղերձում հայտարարել է, որ ահաբեկչությունն ուղղված է շիաների դեմ եւ դրանով վրեժ են լուծել Հավիջում սուննիների սպանության համար: Նշվել է նաեւ, որ մեքենայում 3 տոննա պայթուցիկը է եղել:
Նահանգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել:





























