Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնանկ է արել կառավարության այն անդամներին, որոնք կտրուկ դեմ են արտահայտվել միջազգային վարկատուների հետ ձեռքբերված համաձայնագրին, հաղորդում է Reuters-ը:

Խոսքը, մասնավորապես, Պանայոտիս Լաֆազանիսի մասին է, որին էներգետիկայի նախարարի պաշտոնում կփոխարինի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Պանոս Սկուրլետիսը, հաղորդում է Gazeta-ն:

Ֆինանսների փոխնախարար Նադյա վալավանիին էլ կփոխարինի Տրիֆոն Ալեքսիադիսը:

Ֆինանսների նախարար Էվկլիդիս Ցակալոտոսը, որը այդ պաշտոնում հուլիսի 6-ին փոխարինել է Յանիս Վարուֆակիսին, կարողացել է պահպանել իր տեղը: