Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղ տանող խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 99 NQ 899 համարանիշի (վարորդ` 34-ամյա Բ. Չ.) եւ «Նիսան Մաքսիմա» մակնիշի 34 QU 351 համարանիշի (վարորդ` 35-ամյա Ա. Հ.) ավտոմեքենաները:
Հրշեջ – փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել» վարորդ Բ. Չ.-ին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված Ա. Հ.-ին, ով եղել է անգիտակից վիճակում:
Տուժածին տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` նա մահացել է:
Դեպքի վայր է ժամանել նաեւ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները:































